Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՛վ գործարանի փակվելն է ճիշտ, և՛ աշխատակիցների բողոքը. բնապահպան. «Ա1+»

Հոկտեմբեր 22,2018 15:25

Ալավերդիում պղնձաձուլական գործարանի փակման և աշխատակիցների բողոքի ակցիա անելու առնչությամբ բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է, որ և՛գործարանի փակվելն է ճիշտ, և՛ աշխատակիցների բողոքելը:

«Երբ Էկոլոգիական, սոցիալական և տնտեսական խնդիրները կոնֆլիկտի մեջ են մտնում, շատ վատ է թե՛ բնակչության, թե՛ երկրի համար: Գործարանը փակելուց առաջ պետք է մարդկանց սոցիալական խնդիրները լուծել»:

Ըստ բնապահպանի՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը բազմաթիվ վտանգավոր հետևանքներ ունի շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար:

«Վերջին տարիներին փորձեցին գործարանի ծխնելույզը բարձրացնել, որպեսզի արտանետումները վերացնեն, բայց դրանք ավելի շատ տարածվեցին»,- նշում է բնապահպանը:

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանն էլ նշում է, որ 2013թ. բնապահպանության նախարարությունը հաստատել է տարեկան մոտ 28 հազար տոննա ծծմբային անհիդրիդի արտանետումը. «Երբ այդ արտանետումները դուրս են գալիս և խառնվում են ջրի հետ, տալիս է մոտ 42 հազար տոննա ծծմբային թթու: Այսինքն մարդիկ շնչում են այս քանակի թունավոր արտանետումներ»:

Ինգա Զառաֆյանն ընդգծում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը պահանջում է, որ առանց ավել գումար վճարելու էլի արտանետեն նույն բանականությամբ ծծմբական թթուն: Սակայն ըստ պարտավորությունների՝ ընկերությունը պետք է արտանետումների քանակը իջեցներ մինչև նորմատիվ պահանջների բավարարում:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031