Հոկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզի Հացաշեն, Նոր Ամանոս եւ Կարմրաշեն համայնքներում կայացան համայնքի ղեկավարի, Մեծաձոր եւ Վերին Սասնաշեն համայնքներում՝ ավագանու անդամի ընտրություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, որի համաձայն Հացաշենում համայնքապետ է ընտրվել միակ թեկնածուն՝ Վաչագան Դավթյանը, իսկ Նոր Ամանոսում՝ Վահրամ Ավետիսյանը: Նա եւս առաջադրված միակ թեկնածուն էր: Ընտրված երկու համայնքապետերն էլ նշված համայնքների գործող ղեկավարներն էին: Կարմրաշենում համայնքի ղեկավար է ընտրվել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Թորոսյանը:
Ընտրվել են նաեւ Մեծաձոր եւ Վերին Սասնաշեն համայնքների ավագանիներ:
Արագածոտնի մարզպետարան