Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ «Գագասիկի ընտրության» ու գործարար պատգամավորների մասին

Հոկտեմբեր 22,2018 14:48

Խորհրդարանում «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ միանշանակ, դեկտեմբերին լինելու են արտահերթ ընտրություններ, խնդիրն այն է, թե ո՞ր օրենսգրքով: Եթե կան ուժեր, որոնք ուզում են հին օրենսգրքով անցկացվեն ընտրությունները, ապա ի՞նչ են շահելու այդ ուժերը, որովհետեւ հանրային ընկալման մեջ ռեյտինգայինը համարվում է հինը, վատը, «Գագասիկի ընտրություն». «Ժողովուրդն այդպես է ընկալել, դա թաղային հեղինակության ընտրություն է: Կան մարդիկ, ովքեր տեղերում նաեւ անձնական լուրջ հեղինակություն ունեն եւ վարկանիշային ընտրությունների ժամանակ իրենց հեղինակությամբ են այդ քվեն վերցրել: Ես կարող եմ ասել, որ ՀՀԿ վերին շարքում նստող պատգամավորներից 3 մարդ երեքով միասին շատ ավելի շատ քվե էին վերցրել տեղերում, քան «Ելք» դաշինքն ամբողջությամբ, նման վարկանիշային ընտրությունը դուք համարում եք նորմա՞լ: Ես հասկանում եմ, որ աշխատատեղեր ստեղծելը նույնպես քաղաքականություն է, բայց այդ մարդիկ աշխատատեղեր կարող են ստեղծել՝ առանց պատգամավոր դառնալու: Արեք ընդունենք, որ այդ մարդիկ պատգամավոր դառնալուց հետո այս ամբիոնից հանդես չեն եկել, օրենսդրական նախաձեռնություններ չեն ունեցել: Իսկ որ նոր խորհրդարանում կլինեն պատգամավորներ, որոնք այդ արտադրող ու աշխատատեղեր ստեղծող մարդկանց շահերը կպաշտպանեն, այստեղ կասկած լինել չի կարող, միանշանակ է: Հետեւաբար այն հիմնական խնդիրը, որ կա, որը վերաբերում է ընդհանուր համամասնական ընտրակարգին, պիտի ընդունելի լինի»:

Նա ասաց, որ այդ գործարար «հեղինակություն» պատգամավորները իրենց բուն գործերով կզբաղվեն, քան կգան ԱԺ-ում կնստեն, իրենց ժամանակը փող է:

Արամ Սարգսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոր ԸՕ-ով 4-րդ ուժը կարող է մտնել խորհրդարան, ԱԺ-ն չի լինի միատարր ու սա ձեռնտու է բոլոր մյուս քաղաքական ուժերին: Ընտրագրավի իջեցումը նույնպես ձեռնտու է, բոլոր ուժերը հարո՞ւստ են, անպայման ուզում են 10 մլն մուծե՞լ:

Ինչ վերաբերում է քննարկմանը հատկացված ժամանակին, Արամ Սարգսյանն ասաց, որ մի ամիս էլ քննարկեն, ինչքան էլ քննարկեն, էլի այդ թեմայով լիքը քննարկելու բան կլինի: Իհարկե, կողմ են, որ շատ քննարկեն, բայց իրականությունն այն է, որ դեկտեմբերին ընտրությունների են գնալու, ավելի լավ չէ՞ լավ օրենսգրքով գնան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031