Լրահոս
Օրվա լրահոսը

Գազելի վարորդները չեն ցանկանում ավտոբուս քշել. «Ա1+»

Հոկտեմբեր 22,2018 13:21

28 միկրոավտոբուսային երթուղու տնօրենը դեմ չէ կառավարության դեմոկրատական մոտեցումներին, սակայն մտահոգություն ունի, որ նոր ավտոբուսներ բերելուց հետո շատ խնդիրներ կառաջանան:

«Մենք չունենք այդ ավտոբուսների համար նախատեսված պարկեր, պահեստամասեր, որտե՞ղ պետք է վերանորոգվեն այդ ավտոբուսները, եւ վերջապես մեր վարորդները չեն ցանկանում ավտոբուսներ վարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը: 28 համարի երթուղին սկսվում է Հարավ Արեւմտյան Բ2 թաղամասից եւ վերջանում Զեյթունի ուսանողական հանրակացարանի 6-րդ մասնաշենքի մոտ:

Ազատամարտիկ Աբրահամյանի խոսքով, իր երթուղին 20 գազել ունի, որոնց վարորդները բոլորը վարկեր ունեն եւ եթե ավտոբուսներ վարեն, չեն կարողանա մարել վարկերը. «Լիքը վարկեր ունեն, եթե գազելները հանեն, հիմա էդ մարդիկ պետք է էլի վարկեր վերցնեն, որ հները փակեն: Ես ազատամարտիկ եմ, 10 ազատամարտիկի եմ աշխատանքի վերցրել, պաշտպանության նախարարությունը ասեց՝ գնա գիծն աշխատացրու: Ես դեմ չեմ ավտոբուսներին, բայց մենք վարորդ չունենք, գազել քշողները չեն կարող ավտոբուս քշել»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031