Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտվեց Հունան Պողոսյանի պատճառով

Հոկտեմբեր 22,2018 13:13

Հարցին, թե արդյոք Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու գործոնն էր հարուցել սյունեցիների դժգոհությունը, որ Կապան քաղաքում պարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ցավում է, որ ՔՊ-ի թեկնածուն պարտություն է կրել, սակայն ուրախ է, որ եւս մեկ քայլ կատարվեց՝ արձանագրելու հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին:

Նիկոլ Փաշինյանը բացառեց Հունան Պողոսյանի գործոնը Կապանում իրենց թեկնածուի պարտության հարցում. «Մենք հարցումներով գիտեինք իրավիճակը, ընդհակառակը, վերջին քարոզարշավի երկրորդ մասում մեր թեկնածուի վարկանիշը շատ լուրջ աճ արձանագրեց, բայց ցավոք, մինչեւ վերջ չհասցրեցինք»:

Այն հարցին, թե նախորդ իշխանությունները մշտապես Սյունիքից են ձայներ ապահովել իրենց օգտին, դրանում օրինաչափությո՞ւն կա, Փաշինյանն ի պատասխան ասաց. «Հիմա, եթե այդ զուգահեռի մեջ նայենք, ապա առավել եւս ակնհայտ է հեղափոխության հաղթանակը»:

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանեց Մերիդիան Էքսպո կենտրոնում կազմակերպված «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031