Այսօր տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների և համակիրների մեծ մասը հաղթեցին ընտրություններում, միևնույն ժամանակ արձանագրեցինք պարտություններ։
Կարծում եմ, իշխանությունները պատվով հաղթահարեցին այս քննությունն՝ ընդունելով ընտրությունների արդյունքները։
Մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և արձանագրում, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը տարավ իր հերթական հաղթանակը թե՛ մեր արձանագրած հաղթանակներով, թե՛ փոքրաթիվ պարտություններով։
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ