2018 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Շիրակի մարզի Լուսակերտ և Հովտաշեն համայնքներում անցկացվեցին համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: ՀՀ Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում ինքնառաջադրվել էր համայնքի գործող ղեկավար՝ Սամվել Սասունիկի Բալաբեկյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 513 քաղաքացիներից 258-ը։ 254 կողմ ձայներով համայնքի ղեկավար է վերընտրվել Սամվել Սասունիկի Բալաբեկյանը:
ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքում ինքնառաջադրվել էին երկու թեկնածուներ՝ համայնքի գործող ղեկավար՝ Սեյրան Հակոբի Փիլոսյանը և Արսեն Լիովնիկի Եղոյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 262 քաղաքացիներից 187-ը։ Սեյրան Փիլոսյանը ստացել է 105 ձայն, Արսեն Եղոյանը՝ 78։
ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավար է վերընտրվել Սեյրան Հակոբի Փիլոսյանը:
Շիրակի մարզպետարանի հաղորդագրություն