Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսությունն ապահովագրելու փորձ անգամ չենք անում

Հոկտեմբեր 22,2018 15:00

Ամեն անգամ, երբ կարկուտն ու ցրտահարությունը գյուղատնտեսների բերքին մեծ վնասներ են հասցնում, կառավարության պատասխանատուները գյուղատնտեսության ապահովագրության կարեւորության մասին ելույթներ են ունենում, սակայն գործնական որեւէ քայլ այդ ուղղությամբ մեր երկրում այդպես էլ չի արվում: Մի կողմից ասում են` գյուղն է քաղաքին կերակրողը, բայց երբ գյուղատնտեսությունը ապահովագրելու մասին խոսք է բացվում, պատճառաբանում են` գյուղոլորտում ռիսկերը շատ մեծ են, ապահովագրող ընկերությունները չեն ուզում դրա տակ մտնել: Մինչդեռ, մասնագետների վկայությամբ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետության-մասնավոր հատվածի համագործակցությամբ հնարավոր է ագրոապահովագրությունն աստիճանաբար ներդնել:

Պրակտիկան ցույց է տալիս, որ առանց գյուղապահովագրության, գյուղացուն ոտքի կանգնեցնելու կառավարության փորձերը ապարդյուն են անցնում եւ անցնելու՝ հատկապես, որ ներկայումս գյուղատնտեսների մեծ մասն իրենց այգիները, դաշտերը մշակելու համար ներդրումներ է անում վարկեր ներգրավելով, ուստի բնական աղետներից տուժելու դեպքում հայտնվում է անելանելի իրավիճակում:

Գյուղացիական կոոպերատիվների արդյունավետության, կոոպերատիվներին պետության աջակցության բացակայության մասին կարդացեք 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

20.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031