Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առաջարկ ստեղծել նոր տիպի նախընտրական դաշինք

Հոկտեմբեր 22,2018 00:12

Առաջիկայում ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են լինելու և անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ նրա կազմը չլինի միատար, քննարկումների, կարծիքների բախման, գաղափարների մրցակցության առողջ մթնոլորտ հաստատվի: Եվ քանի որ համոզված ենք, որ նրա կազմում պետք է լինեն նաև համազգային խնդիրների լուծմանը հետամուտ ընդունակ պատգամավորներից կազմված կարող խմբակցություն, մենք որոշեցինք Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության կողմից դիմել մեր բոլոր քաղաքական գործիչներին, սոցիալական ցանցերում դերակատարություն ունեցող անձանց առաջարկով՝ ներգրավվել,մասնակցել նոր տիպի նախընտրական դաշինքի կազմավորման գործընթացում: Ստորև ներկայացնելով հայրենակիցներին ուղղված մեր կոչ առաջարկի տեքստը, խնդրում ենք քիչ ժամանակ գտնել ծանոթանալ մանրամասներին և եթե հարմար կգտնեք մասնակցեք դաշինքի կազմավորմանը:

Առաջարկ

Սիրելի հայրենակիցներ

Սիրո, համերաշխության, հաստատակամության ոգով հաջողության հասած այս թավշյա հեղափոխությունը մեկ անգամ ևս ողջ աշխարհին ցույց տվեց, որ մենք իրոք կարող, հզոր ժողովուրդ ենք և իրավունք ունենք մեզ արժանի, մեր ուրույն տեղն ու դերը գրավելու քաղաքակրթական արդի զարգացումներում:

Այս հաղթարշավը սակայն պետք է ավելի ամրապնդվի: Այսօր երբ դաժան փորձության, ժողովրդագրական ծավալուն տեղաշարժերի պատճառով Սփյուռքում բնակվող մեր ազգակիցների քանակը մոտ երեք անգամ ավելին է դարձել քան Հայաստանում` ազգապահպանման, արտագաղթը կասեցնելու, հայրենադարձության, մեր ջանքերի համախմբման, աշխարհով մեկ մեր հայրենակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կազմակերպման համար մենք պարտավոր ենք նաև համազգային խնդրիրների լուծման համար էլ նպաստավոր պայմաններ ստեղծել:

Տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման այս 21-րդ դարում, երբ հեռահաղորդակցման, ազգակիցների միջև շփումների, կապերի ամրապնդման, հեռակառավարվող մարմինների ձևավորման անսահմանորեն լայն հնարավորություններ են բացվել, ժամանակն է վերջապես, որ մենք էլ կարողանանք և էապես արդիականացնել համազգային գործող կառույցները, և միավորելով նրանց մի ամբողջության մեջ աշխարհով մեկ ձևավորենք ներազգային համագործակցության, փոխօգնության կազմակերպման մի այնպիսի միաձույլ համակարգ` նպատակային գործունեության ունակ, ինքնակառավարվող մի այնպիսի հզոր Հայ ազգ կազմակերպություն` իր մայրաքաղաք Հայաստան պետությամբ, որը ոչ միայն նպաստավոր պայմաններ կստեղծի, որ Հայրենիքը հզորանա, զարգանա, որ մեր հայրենակիցներից շատերը վերջապես տուն վերադառնան, այլ նաև համախմբման գործընթացը կկազմակերպի, պայմաններ կստեղծի, որ ամենուր մեր հայրենակիցները կարողանան ապրել ավելի արժանապատիվ, ավելի բարեկեցիկ կյանքով:

Սիրելի հայրենակիցներ անհրաժեշտ ենք համարում Ձեզ տեղեկացնել, որ այդ համակարգի կազմավորմանը նպաստող որոշակի քայլեր մեր կողմից արդեն ձեռնարկվել են: Ազգային ժողովրդավարների դաշինք մեր կուսակցության, Ազգային համագործակցություն հիմնադրամի, ՀՀ Հանրային խորհրդի աշխատանքային խմբի, և մեզ հետ համագործակցող ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ինֆորմատիկայի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտների մասնագետների մասնակցությամբ արդեն մշակվել է Համագործակցության, փոխօգնության համազգային նոր, ինքնակառավարվող կառույցի, նրա ծառայությունների մատուցման ցանցի ձևավորման իրագործելի ծրագրեր, որոնք ներկայացվել են, ՀՀ Օրենսդիր և Գործադիր մարմինների, ՀՀ Նախագահի, Համազգային գործող կառույցների քննարկմանը և ընդհանուր գծերով արժանացել նրանց հավանությանը: Իսկ այդ ծրագրերի հետագա բարելավման, շահագրգիռ բոլոր կողմերի դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելու նպատակով, մեր կողմից ձևավորվել է նաև .armnational.am տեղեկատվական կայք` պորտալը իր անհատական կայք էջերի տրամադրման, Սոցիոլոգիական հարցումների, Քննարկումների կազմակերպման բաժիններով:

Նախագծվող այդ կառույցի առջև մեր կողմից առաջնահերթ խնդիր է դրվել` նպաստել, որ ձևավորվի ներազգային համագործակցության առողջ մթնոլորտ, պայմաններ ստեղծվեն, որ մեր ներքին կազմակերպվածության, փոխադարձ աջակցման, փոխօգնության խմբերի կազմավորման,, օգտակար ծառայությունների մատուցման հեռակառավարվող ցանցի գործարկման շնորհիվ մեր ազգակիցները այլոց նկատմամբ լինեն ավելի մրցունակ, նյութապես էլ ավելի ապահովված, պաշտպանված:

Նկատի ունենալով, որ այդ ծրագրերը կյանքի կարող են կոչվել, եթե միայն ապահովվի մայրաքաղաք պետության բավարար աջակցությունը և եթե հնարավորինս մեծ թվով մեր ազգակիցներ, տեսնելով նրա օգտակարությունը, կներգրավվեն գործընթացում և իրենց թեկուզ համեստ ներդրումներով կաջակցեն այդ կառույցի կազմավորմանը, մենք որոշեցինք՝

1.Մասնակցել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին: Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության անունից դիմել ՀՀ բոլոր քաղաքական ուժերին առաջարկով՝ համատեղելով ջանքերը ձևավորել նախընտրական մի հզոր դաշինք, որի խմբակցության հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի՝ ապահովելով ինքնիշխան մեր պետության աջակցությունը, նպաստավոր պայմաններ ստեղծել Համազգային կառույցների ժամանակակից, միաձույլ համակարգի կազմավորման համար.

2.Տեղեկատվական մեր կայքի, մեզ հետ համագործակցող կառույցների, զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում մեր համախոհների օգնությամբ՝ գործընթացում ներգրավվելու առաջարկով դիմել մեր բոլոր հայրենակիցներին ներկայացնել թե ինչպես և ինչ գործառույթներով է ձևավորվելու վերը նշված համակարգը, ինչպես ենք ապահովելու, որ մեր ազգակիցները կարողանան օգտվել ծառայությունների մատուցման հեռակառավարվող այդ ցանցից, ինչ գործառույթներ պետք է ունենա մեր խմբակցությունը և ինչպես ենք ապահովելու, որ մասնակցությունը այս ազգանպաստ գործընթացին՝ ոչ միայն պատվի և հարգանքի, այլ նաև նյութական լուրջ խրախուսման արժանի լինի:

Նախատեսում ենք նաև դիմել դաշինքի մեր գործընկերներին առաջարկով՝ նախընտրական դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակը կազմել հետևյալ սկզբունքներով՝

ա) այն կազմվում է ինքնաառաջադրման կարգով հայտ ներկայացրած անձանցից.

բ) ցուցակում հերթականությունը որոշվում է աշխատանքային կարողությունների գնահատման սոցիոլոգիական հարցումների հիման վրա.

գ) հարցումների գաղտնիությունը, հուսալիությունը ապահովելու համար, այն կազմակերպվում է armnational.am կայքի Սոցիոլոգիական հարցումներ հարթակում և կարող են մասնակցել միայն կայքում գրանցված անձիք.

դ) առաջնահերթության կարգով համազգային կառույցի կազմավորման, գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ ղեկավար կադրերը ընտրվում են ցուցակում գրանցված այն թեկնածուներից, որոնք չեն ընդգրկել խմբակցության կազմում:

Սիրելի հայրենակիցներ համոզված ենք՝ ծանոթանալով մանրամասներին Դուք էլ կընդունեք, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ ձևավորվի Համագործակցության, փոխօգնության այդ կառույցը իր ծառայությունների մատուցման ցանցով և պետք է, որ Ազգային ժողովում լինի նաև այդ նպատակին հետամուտ պատգամավորական լուրջ խմբակցություն: Համոզված ենք, որ Ձեր մասնակցությամբ, Ձեր ձայներով՝ եթե Հայաստանում եք բնակվում կամ ձայնի իրավունք ունեցող Ձեր ընկերներին, բարեկամներին ուղղված աջակցության կոչով կնպաստեք, որ նախընտրական մեր դաշինքը իր արժանի տեղը ունենա ՀՀ Օրենսդիր մարմնում, կարող ուժեր ներգրավվեն նշված գործընթացում: Իսկ եթե ցանկանում եք մասնակցել նախընտրական ծրագրի, ցուցակների կազմման, նախընտրական քարոզչության կազմակերպման աշխատանքներին, ապա խնդրում ենք կոնտակտային Ձեր բոլոր (այդ թվում տեսաձայնային կապի հաստատման) տվյալները նշելով գրանցվել մեր տեղեկատվական armnational.am պորտալում և, որից հետո Ձեզ հատկացվող անհատական կայք էջում տեղադրել Ձեր կենսագրության, Ձեր դիտողությունների, տեսակետների, մոտեցումների մասին նյութերը: Խնդրվում է նաև հետևել պորտալում ձևավորվող <Ընտրություններին ընդառաջ> հարթակում տեղադրվող հայտարարություններին, կապի մեջ լինել նախաձեռնող խմբի հետ, մասնակցել քննարկումներին, հանդիպումներին:

Մեզ հետ Դուք կարող եք կապվել 010573955, 094406689 և տեսաձայնային (Վայբեր)+37494406689 հեռախոսահամարներով, նյութեր ուղարկել էլեկտրոնային փոստի [email protected] և info@armnational,am հասցեներով:

Հարգանքով

Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության

նախագահ, Ազգային Համագործակցություն հիմնադրամի

գործադիր տնօրեն Արշակ Սադոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031