Կապանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ական թեկնածուն Նարեկ Բաբայանը պարտվում է անկուսակցական թեկնածու Գեւորգ Փարսյանին:
Այս պահին անկուսակցական թեկնածուն շուրջ 600 քվեի առավելություն ունի իշխանության թեկնածուի նկատմամբ:
Կապանում հաշվարկը դեռ շարունակվում է, բայց տեղացիները կարծում են, որ սա Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու` Նիկոլ Փաշինյանի որոշման պատասխանն է սյունեցիների կողմից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ