Բուդապեշտում մեկնարկած ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարն սկսել են ազատ ոճայինները:
Հայաստանի ազատ ոճայիններից այսօր մրցագորգ մտած ըմբիշները տարբեր փուլերում պարտություն են կրել: Սակայն 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը հնարավորություն է ստացել սփոփիչ գոտեմարտերում պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ իրեն հաղթած Ռուսաստանի ներկայացուցիչ Զավուր Ուգուեւը մտել է եզրափակիչ: Միհրանը նախ պետք է գոտեմարտի կուբացի Անդրեա Օրտեգայի եւ հաջողության հասնելու դեպքում՝ ճապոնացի Յուկի Տակահաշիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ