Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձին հանդիպում Արամ Ա. կաթողիկոսի և Նիկոլ Փաշինյանի միջև

Հոկտեմբեր 21,2018 21:44

Կիրակի, 21 Հոկտեմբեր 2018-ի յետ միջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատար՝ Նիկոլ Փաշինեանի միջեւ առանձին հանդիպում մը տեղի ունեցաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ։

Շուրջ ժամ մը տեւած մտերմիկ հանդիպման ընթացքին արծարծուեցան Հայաստանի ներքին կացութեան, պետութիւն-եկեղեցի յարաբերութեան եւ Հայաստան-Սփիւռք գործակցութեան առնչուած շարք մը հարցեր։

Նշեալ մարզերու գծով Նորին Սրբութիւնն ու վարչապետի պաշտօնակատարը իրենց տեսակէտներն ու մտահոգութիւնները փոխանակեցին՝ կարեւորութեամբ շեշտելով մեր ժողովուրդի միասնականութիւնը ամուր պահելու, Հայաստանը առաւել հզօրացման մղող աշխատանքներուն շուրջ համախմբուելու եւ Հայաստան-Սփիւռք գործակցութիւնը առաւել ծաւալելու հրամայականը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031