Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ընտրական գործընթացը եղել է թափանցիկ». Տիգրան Մուկուչյան

Հոկտեմբեր 21,2018 21:25

«Քանի որ ԿԸՀ գործառույթներն ավելի քիչ են, քան տարածքային ընտրական հանձնաժողովներինը, պետք է պարզել, թե ինչպես է անցնում քվեարկությունը, ինչ խնդիրներ են առաջանում։ Սա լավ առիթ է՝ շտկելու առկա թերությունները: Առաջիկայում մենք դրանք, բնականաբար, հաշվի կառնենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, որը շրջայց էր կատարել Էջմիածնի մի շարք ընտրատեղամասերում:

Նա հայտնեց, որ տեղամասերում տեխնիկական սարքավորումները՝ մատնահետքերի գրանցման սարքերն անխափան են աշխատել, դժգոհություններ չեն եղել. «Ինչպես հայտնի է, տեղամասերից մեկում քվեաթերթիկը լուսանկարելու փորձ է գրանցվել, որին ԿԸՀ-ն արձագանքեց: Կարծում եմ՝ մեր արձագանքով է պայմանավորված այն փաստը, որ հետագայում այդ երեւույթը չկրկնվեց»:

Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ կարելի է փաստել, որ տեղամասերում ընտրություններն անցնում են բաց եւ թափանցիկ կերպով, ասել է թե՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: ԿԸՀ նախագահը նաեւ համոզմունք հայտնեց, որ այս ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների մասնակցությունն ակտիվ է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031