Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տեղամասերից մեկում ընտրողի մոտ 2 քվեաթերթիկ է եղել». Արթուր Սաքունց

Հոկտեմբեր 21,2018 19:17

«Նախնական պատկերը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ կոպիտ խախտումներ չեն եղել: Մի քանի տեխնիկական բնույթի հարցեր են առաջացել, որոնք վերաբերում էին ընտրատեղամասի կահավորմանը: Դիտորդների համար ազատ դիտարկման տարածք պետք է լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀ մի շարք մարզերում ՏԻՄ ընտրությունների ընթացքին, ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը դիտորդական առաքելություն է իրականացրել մի շարք ընտրատեղամասերում: «Տեղամասերից մեկում արձանագրվել է, որ ընտրողի մոտ երկու քվեաթերթիկ կա: Դեպքը կանխվել է, մեկ քվեաթերթիկը մարվել է, ընտրողը քվեարկել է: Մի դեպքում էլ տեղամասին հիսուն մետրից քիչ շառավղով մոտեցել են մեքենաներ, որոնց վրա քարոզչական նյութեր են եղել: Այդ մեքենաները տեղամասից տեղամաս են շարժվել»,-հայտնեց Սաքունցը:

Նրա խոսքով՝ գրանցվել է նաեւ դեպի տեղամասեր քաղաքացիների ուղղորդված տեղափոխման երկու դեպք, մի քանի այլ նման դեպքեր էլ կանխվել են. «Մեկ տեղամասում էլ եղավ դիտորդի կողմից տեսանկարահանման փորձի խոչընդոտում. վստահված անձանցից մեկը չէր ցանկանում տեսանկարահանվել: Առհասարակ, վարչական ռեսուրսի օգտագործման եւ կաշառքի ահազանգեր չեղ եղել: Կային լարվածության որոշակի դեպքեր, որոնք շուտ հարթվել են: Ոստիկանությունը բավականին արդյունավետ է գործել»:

Արթուր Սաքունցի խոսքով՝ այս ՏԻՄ ընտրությունները, Երեւանի ավագանու ընտրությունների հետ համեմատած, էական տարբերություններ չունեն. «Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները նախորդների հետ, իհարկե, չես համեմատի, բայց ընտրություններն ազատ են ընթանում, ընտրողները ճնշված չեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031