Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզպետի ծառայողական մեքենայով մա՞րդ են տանում ընտրատեղամասեր

Հոկտեմբեր 21,2018 19:12

Aravot.am-ն ահազանգ է ստացել, որ Արմավիրի նորանշանակ մարզպետի ծառայողական` 055 LL 55 «Տոյոտա» պրադո մեքենայով մարդկանց տանում են ընտրատեղամասեր: Մարզպետի խորհրդական Նվեր Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը: Արմավիրի մարզպետին նշանակել են մի քանի օր առաջ: Նվեր Պետրոսյանն ասում է, որ նորանշանակ մարզպետը նաեւ երեկ է եկել մարզպետարան, այսօր էլ է եղել եւ զբաղված է մարզի խնդիրներին ծանոթանալով:  Նվեր Պետրոսյանը մանրամասնեց`մարզպետի մեքենան գնացել է ավտոլվացման կետ, որի հետ մարզպետարանը պայմանագիր ունի, մեքենան լվանալու համար. Ավտոլվացման կետն ու տեղամասը հարեւանությամբ են:

Այս առիթով, Արմավիրի քաղաքապետի իշխանական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խուդաթյանն էլ ասաց. «Բացառում եմ, որ նման բան լինի: Դա մեր իշխանության աշխատաոճը չէ»:

Խոսակցություններ կան, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գյուղապետին ՔՊ-ական թեկնածու Դավիթ Խուդաթյանը խոստացել է աջակցել եւ կառավարությունում «լոբբինգ» անել հօգուտ նրա, որ Արմավիրի` Նորապատին սահմանակից բազմաբնակարան շենքները ներառվեն Նորապատի մեջ: Այս խոսակցություններն այդ թաղամասի բնակիչների զայրույթն են առաջացրել: Դավիթ Խուդաթյանը հերքում է, որ իր եւ Նորապատի գյուղապետի միջեւ նման պայմանավորվածություն կա: Հիշեցնում է`Նորապատի գյուղապետը հեղափոխության հենց սկզբից իրենց թիմի կողքն է կանգնած եւ հայտարարությամբ է միացել հեղափոխությանը. «Հետեւաբար, այդ գյուղապետին մեր կողմ բերելու խնդիր չունենք: Առհասարակ, նոր Հայաստանում որեւէ գյուղապետի մեր կողմ բերելու խնդիր չունենք»:

Ի դեպ, Էջմիածնի եւ Հրազդանի համեմատությամբ, Արմավիրում մասնակցության թվերը բավական մխիթարական են. մոտ 14 հազար ընտրողներից այս պահի դրությամբ ընտրությունների է մասնակցել 8000-ին մոտ ընտրող:

Հրազդանում եւ Արմավիրում ընտրողների մասնակցության թիվը հազիվ 30 տոկոսի է հասնում: Հրազդանում խոսակցություններ կան, որ թեկնածուների շտաբներում արդեն աշխուժություն է սկսվել`զանգերով, միջնորդություններով փորձում են մարդկանց տանել ընտրատեղամասեր: Նույն իրավիճակը նաեւ Էջմիածնում է:

Հրազդանում, մեր զրուցակիցներից մեկը նկատեց, որ թեկնածուներից որեւէ մեկին կողմ ընտրելու դեպքում, մարդիկ միեւնույն է քվեարկում են ոչ թե տվյալ թեկնածուին, այլ Նիկոլ Փաշինյանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031