168.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնն առաջարկել է ճարտարապետ, երգահան Արթուր Մեսչյանին:
Tert.am-ի հարցին, թե նրան առաջարկվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, Արթուր Մեսչյանն ասաց. «Ինձ ոչ միայն առաջարկվել է, այլև ես վաղվանից անցնում եմ աշխատանքի: Ինձ նշանակելու մասին հրամանը կհրապարակվի վաղը»: