ՀՀ մարզերում այսօր ընթացող ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք որոշ ընտրատեղամասերում խախտումներ են արձանագրել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը: Նրա փոխանցմամբ՝ Էջմիածնի ընտրատեղամասերից մեկում եղել է քվեարկության լուսանկարահանման 2-3 դեպք:
«Կապանի ընտրատեղամասերից մեկում էլ քվեարկության ուղղորդումներ են եղել՝ մոտ մեկ տասնյակից ավելի: Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող, որովհետեւ այդ դեպքերի մասին տեղյակ ենք պահել ոստիկանությանը. զբաղվում են»,-նշեց Վահան Կոստանյանը: Նա նաեւ ասաց, որ ընտրակաշառքի մասին ահազանգեր չեն ստացել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ