Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հրազդանում աշխուժություն է միայն Սեւակ Միքայելյանի շտաբում

Հոկտեմբեր 21,2018 16:55

«Սասուն Միքայելյանի որդին լինելը ոչ թե առավելություն է, այլ մեծ պատասխանատվություն: Սասուն Միքայելյանը միշտ եղել է ժողովրդի կողքին»,- այսօր, քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանը`պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ մարդիկ իր օգտին քվեարկելու են հոր` ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի համար:

Սեւակ Միքայելյանը հերքում է մեղադրանքները, որ իր օգտին լծակներ են կիրառվում, մասնավորաբար, տնօրեններ, ուսուցիչներ եւ աշակերտներ են ներգրավվել ընտրական գործընթացում: «Ոչ մի լծակ չեմ օգտագործել»,- ասաց Սեւակ Միքայելյանը: Այլ հարցերի չցանկացավ պատասխանել, դա կանի ընտրություններից հետո: «Հանուն Հրազդանի քաղաքացիների եւ ժողովրդի եմ քվեարկել: Սա արդար ընտրություն է»,- ասաց նա:

Aravot.am-ի տեղեկություններով Հրազդանում հանդարտ իրավիճակ է, փոքրիշատե աշխուժություն է Սեւակ Միքայելյանի շտաբում. տեղական հեղինակությունները, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները իրենց պարտքն են համարում գոնե մեկ անգամ մտնել Սեւակ Միքայելյանի շտաբ եւ այդպիսով արձանագրել, որ Սասունի կողքին են: Մեր աղբյուրի փոխանցմամբ`հրազդանցիները միշտ էլ սիրում են ուժի կողքին լինել: Տեղացիներն, ի դեպ, մեզ հետ զրույցներում, արձանագրեցին, որ իրականում իրենց կյանքին վերաբերվող փոփոխություններ Հրազդանում չեն եղել: Փոխվել է միայն «ուժային կենտրոնը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031