«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները դիտարկում են իրականացնում Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում։
Ժամ 13:00-ի դրությամբ Հրազդան քաղաքում արձանագրված հիմնական խախտումներն են․
– որոշ տեղամասային կենտրոններում միաժամանակ ներկա են համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Միքայելյանի երկու վստահված անձ
– տեղամասային կենտրոնի շրջակայքում արձանագրվել են կուտակումներ, այդ թվում թաղային հեղինակությունների ներկայություն
Վաղարշապատում արձանագրված հիմնական խախտումներ են
– որոշ տեղամասերում արձանագրվել է ընտրողների տեղափոխության դեպքեր
– որոշ տեղամասերում փորձել են խոչընդոտել դիտորդների ազատ տեղաշարժը
– մեկ տեղամասում արդեն նախապես ստորագրել են ամփոփիչ արձանագրությունները
– տեղամասերի մոտակայքում նկատվել են քարոզչական պաստառներ՝ փակցված չսահմանված վայրերում և մեքենաների վրա: