Արմավիրի քաղաքապետի թեկնածու Օհան Հարությունյանը հերքում է խոսակցությունները, որ այս ընտրություններում իրեն աջակցում են նախկին ՀՀԿ-ական իշխանություններն ի դեմս նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի: Քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ոչ միայն որեւէ քաղաքական ուժի, այլ անգամ որեւէ ազդեցիկ անհատի աջակցություն չունի: Օհան Հարությունյանը, հիշեցնենք, Արմավիրի ավագանու անդամ է, նախկին ՀՀԿ-ական քաղաքապետի մտերիմներից:
Խոսակցություններ կան, որ Օհան Հարությունյանին աջակցում է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը: Թեկնածուն դա էլ է հերքում, ասում է Նահապետ Գեւորգյանին նույնիսկ անձամբ չի էլ ճանաչում:
Լրագրողներից մեկի հարցին`մյուս թեկնածուների կողմից ճնշումներ կամ լծակների կիրառում նկատել է, Օհան Հարությունյանը պատասխանեց. «Ոչ»: Ընտրողներին ուղղորդելու մասին նա նույնպես չի լսել:
Օհան Հարությունյանը հավաստիացնում է, որ ինքը կող է եղել գարնանն իրականացած հեղափոխությանը. «Բոլորս էլ հեղափոխական ենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Օհան Հարությունյանի ֆեյսբուքյան էջից