Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես պաշտոններ չեմ խոստացել». Դավիթ Խուդաթյան

Հոկտեմբեր 21,2018 15:06

Արմավիրի քաղաքապետի ընտրություններում այս պահի դրությամբ խախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել: Այդ մասին, իր քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ, ինքնաառաջադրված Դավիթ Խուդաթյանը:

Դավիթ Խուդաթյանը լսել է քաղաքացիների ուղղորդումներ կան. «Փորձում ենք ճշտել, հույս ունեմ, որ նմանատիպ դեպքեր չեն լինի»: Թեկնածուն չկարողացավ հստակ ասել, թե ո՞ր թեկնածուի կողմից են ուղղորդումները: «Մեքենաներով շարժ են նկատել, խոսել ենք համապատասխան մարմինների հետ, ոստիկանությունը զբաղվում է»,- ասաց նա`հավաստիացնելով, որ իրենց թիմից ուղղորդումներ չկան:

Անդրադառնալով մրցակիցների դիտարկումներին, քարոզարշավը անհավասար պայմաններում են եղել, քանի որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը քարոզարշավին առավելություն է տվել ՔՊ-ի թեկնածուին, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց. «Ես ներկայացնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Իմ քայլը» հեղափոխական թիմը, հետեւաբար թիմի կողմից աջակցություն բնականաբար լինելու էր: Մնացածի մասով կդժվարանամ հստակ բան ասել, որովհետեւ այս ընթացքում անընդհատ շրջանառվել է, որ իշխանական աջակցություն է եղել, բայց միանշանակ իշխանական լծակներ չեն օգտագործվել»:

Դավիթ Խուդաթյանն ասում է, որ արտառոց ոչինչ չի տեսնում նրանում, որ արմավիրցիները ձայն են տալիս հեղափոխական թիմի ներկայացուցչին`իրեն`վստահելով Նիկոլ Փաշինյանին: Սա իր պատասխանն է այն դիտարկումների, որ մարդիկ քվեարկում են ոչ թե կոնկրետ թեկնածուների, այլ հենց Նիկոլ Փաշինյանի օգտին:

Արմավիրի քաղաքապետի թեկնածուներից Սեւակ Մինասյանը երեկ ահազանգ էր հնչեցրել`իշխանության ներկայացուցիչը իր ընտրվելու դեպքում պաշտոններ բաժանելու խոստումներ է տվել քարոզարշավի վերջին օրերին, ինչը ինքը ընտրակաշառք էր որակել. «Փոքր քաղաք է, ամեն ինչից տեղյակ ենք. դա էլ է ընտրակաշառք էլի»: Սեւակ Մինասյանը մյուս թեկնածուների կողմից եւս լսել է նման խոստումների մասին: Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է`ինքը խոստումներ չի տվել, իր թիմն էլ նման խնդիր չունի: «Այստեղ պաշտոնների բաշխման գործընթաց չկա, եթե լավ ուսումնասիրեին իմ երեք ամսվա պաշտոնավարման հատվածը՝ կտեսնեին, որ ոչ մի  ծանոթ, ոչ մի բարեկամ քաղաքապետարանում աշխատանքի չի ընդունվել: Ես չեմ կարող ասել, թե որ թեկնածուին նկատի ունի եւ ինչից է ենթադրել, որ նման բաներ կան: Նույնը նաեւ Սևակ Մինասյանի մասին են ասում. բոլոր թեկնածուների մասին շրջանառվում են այդպիսի լուրեր: Ես իմ մասով, իմ քաղաքական թիմի մասով պաշտոնապես հերքում եմ այդպիսի լուրերը»,- պատասխանեց Դավիթ Խուդաթյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031