Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:
Նշված համայնքներից 42-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 178 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու է 386 տեխնիկական սարքավորում:
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում՝ www.elections.am:
ԿԸՀ մամուլի ծառայություն