Այսօր Մեն կղզու մայրաքաղաք Դուգլասում մեկնարկեց շախմատի «Isle of Man International» մրցաշարը, որի «Masters» խմբում հայտավորված 167 շախմատիստներից 92-ը գրոսմայստեր է: Նրանց մեջ են նաեւ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Հրանտ Մելքումյանը:
Մեր երկու շախմատիստներն էլ առաջին տուրում հաղթանակ են տարել. Արոնյանն առավելության է հասել Մաթեուշ Կոլոսովսկու, Մելքումյանը՝ Ջոն Փոլ Վալլասի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ