Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասվածքի պատճառով Էդգար Ստեփանյանը չի մեկնի աշխարհի գավաթի երկրորդ փուլ

Հոկտեմբեր 20,2018 22:30

Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Ֆրանսիայում անցկացված Աշխարհի գավաթի առաջին փուլի երկրորդ օրը մասնակցեց սկրեչ մրցաձեւին: Նա մեկնարկեց կիսաեզրափակչում, սակայն չկարողացավ եզրափակիչ անցնել: Դրա համար անհրաժեշտ էր խմբում զբաղեցնել առնվազն 11-րդ տեղը: Սակայն նախորդ օրն «արթնացած» ոտնաթաթի նախկին վնասվածքը կրկին իրեն զգացնել տվեց: Հայ մարզիկը թեեւ ուժերի գերագույն լարումով պայքարեց մինչեւ վերջ, սակայն ցույց տվեց 12-րդ արդյունքը:

Էդգար Ստեփանյանի մարզիչ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ չնայած մրցակից  թիմերի բարձրակարգ մարզական բժիշկներն արել էին հնարավոր ամեն բան վնասվածքը թեկուզ ժամանակավորապես «քնեցնելու» համար, սակայն մրցակցային ծանրաբեռնվածությունն իր սեւ գործն այնուամենայնիվ արեց: Մարզչի խոսքով ինքն ու իր թիմը ամեն բան արել էին Ֆրանսիայում եւ Կանադայում անհրաժեշտ միավորներ հավաքելու եւ վարկանիշային  դասակարգման ցուցակում հեծանվորդի դիրքերն էլ ավելի ամրապնդելու համար, սակայն սա սպորտ է եւ սպորտը երբեմն դաժան է լինում:

Արմեն Գյոզալյանը նաեւ ասաց, որ հիմա կարեւորը Էդգարի առողջությունն է, որ ինքը հեռախոսով արդեն  կապվել է Երեւանի հետ, որպեսզի մեկնումը Կանադա չեղարկեն: «Այս վիճակով Կանադա մեկնելն անիմաստ է արդեն: Իմ եւ մեր թիմի  համար հիմա առաջնայինը Էդգարի առողջությունն է: Այստեղ բժիշկներն ասում են, որ առնվազն 15 օր պիտի ինտենսիվ  բուժում անցնի, որից հետո առնվազն եւս մեկ ամիս ցավող ոտքը չծանրաբեռնի: Սա խախտում է աշխարհի առաջնության ու Եվրոպական խաղերի ուղեգիր նվաճելու մեր բոլոր ծրագրերը, որին երբեք այսքան մոտ չէինք եղել: Եվ եթե Հայաստան վերադառնալուց հետո մեր ֆեդերացիայի ղեկավարությունը բուժման լուրջ ու գործնական քայլեր չձեռնարկի, ապա տարիների ամբողջ աշխատանքը ջուրը կընկնի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031