Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել Սենտ Էտիենի եւ Շուշիի փոխգործակցությունը, նշելով, որ մեծ ակնկալիքներ ունի այդ համագործակցությունից եւ նրա շրջանակներում իրականացվելիք ծրագրերից:
Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ