Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացնում է, թե վաղը Երևանի 2800-ամյակի կապակցությամբ ինչ տոնական միջոցառումներ են անցկացվելու:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա ասաց. «Վաղը՝ հոկտեմբերի 21-ին, առավոտյան շուտ սկսվում են մեր տոնական միջոցառումները: Երևանի տարբեր վայրերում լինելու են մեծ համերգներ, 19.30 Հանրապետության հրապարակում կլինի մեծ գալա համերգ: Կանցկացվի հեծանվավազք, որին կմասնակցեմ նաև ես»: