Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Հոկտեմբեր 20,2018 17:06

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող՝ նվիրված Երևանի 2800-րդ տարեդարձին: Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի կերտած եռակողմ հուշակոթողը խորհրդանշում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանը և Դավիթ Օհանյանը, ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Ռազմիկ Բլիկյանը, ում բարեգործությամբ կերտվել է հուշակոթողը, պաշտոնատար անձինք, հյուրեր:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, կարևորելով մայրաքաղաքում  նման մշակութային կոթողների ստեղծման գաղափարը, նշել է, որ այս մեկը հատկապես խորհրդանշական է. «Սա ոչ թե պարզապես հուշակոթող է, այլ հուշակոթող-ցայտաղբյուր, քանի որ աշխարհում շատ քիչ քաղաքներ կան, որոնք ունեն ցայտաղբյուրներ: Ընդ որում, կոթողը նվիրվում է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին: Հարկ է նաև նշել, որ Երևանը առանձնանում է նրանով, որ ցայտաղբյուրների քաղաք է»:

Հուշակոթողի բացման արարողությունն ուղեկցվել է ուրախ համերգային ծրագրով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031