Լրահոս
Օրվա լրահոսը

Մարինա Խաչատրյան. «Ժողովուրդը հոգնել է այն ուժերից, որոնք 20-25 տարի պարբերաբար ասպարեզ են դուրս գալիս»

Հոկտեմբեր 20,2018 15:58

«Արժանապատիվ Հայաստան» կուսակցությունը հոկտեմբերի 20-ին անցկացրեց իր անդրանիկ համագումարը: Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մարինա Խաչատրյանը նշեց, որ կուսակցության մեջ ընդգրկված են տարբեր ոլորտներ ներկայացուցիչներ՝ հանրության տարբեր շերտերից, մարդիկ, որոնց կարծիքը կարեւորվում է:

«Կուսակցությունն ընդգրկուն է, ստեղծելու ենք մասնագիտական կառույցներ, որտեղ կոնկրետ մասնագետներ են ներգրաված լինելու եւ հստակ ծրագիր են ունենալու ու պատասխանատվություն են կրելու իրենց ծրագրերի, կայացրած որոշումների եւ իրականացման ժամկետների համար»,-ասաց տիկին Խաչատրյանը: Նրա ձեւակերպմամբ, իրենց կուսակցության ուժն այն է, որ իրենք գործի մարդ են. «Միայն թղթի վրա գրված չի լինելու…Ամեն ինչ անելու ենք, որ ամեն ինչ, որ ներառված է մեր ծրագրում, կյանքի կոչենք: Մեր նպատակը հայրենիքի շահն է, որեւէ անձնական շահ բացառվում է: Ղեկավարումը մեզ մոտ կոլեգիալ սկզբունքով է լինելու: Ընտրել ենք համակարգող կառույցի անդամներին, ուենենք նաեւ անկախ վերահսկող կառույց: Համակարգող կառույցի նախագահն ամեն տարի կփոխվի: Համակարգող կառույցի առաջին նիստին կընտրվի նաեւ նախագահը»:

Մարինա Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին: «Մենք ունենք ժամանակային խնդիր: Ես կցանկանայի, որ ընտրությունները կայանային ոչ թե դեկտեմբերին, այլ փետրվար-մարտ ամիսներին, այդ ընթացքում նորաստեղծ կուսակցություններն էլ կկարողանային հայտ ներկայացնել խորհրդարան մտնելու համար: Ժողովուրդը հոգնել է այն ուժերից, որոնք քսան-քսանհինգ տարիների ընթացքում պարբերաբար ասպարեզ են դուրս գալիս: Իրականում նոր կուսակցությունների բացումը ճիշտ է, քանի որ երիտասարդներն ուզում են իրենց նոր մոտեցումները բերել, պետք է բոլորին հնարավորություն տալ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին»,-ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ արդյոք մեծաթիվ չեն կուսակցությունները Հայաստանում, տիկին Խաչատրյանը բացասական պատասխան տվեց, ապա հավելեց, որ այդպիսով ապահովվում է բազմակարծությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031