ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Իշխանության ներկայացուցիչները կարողացան համոզել Երևան-Սևան մայրուղին փակած ցուցարարներին, և ճանապարհն արդեն բաց է։ Դեպքի վայրից այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Հարազատներին խոստացան «դրական պատասխան տալ» մինչև 18։00-ն, բայց հասկանալի չէ` նրանք ինչ նկատի ունեին։
Խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկանների հարազատները համաձայնեցին բացել ճանապարհը և սպասել մինչև նշված ժամը, թեև հայտարարեցին, որ այդքան էլ չեն հավատում խոստմանը։ Երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում