Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սովորաբար նման մեղադրանքներ հնչում են այն երկրների դեպքում, որոնք ԱՄՆ հետ քիչ թե շատ խորը համագործակցություն ունեն». Փոլ Սթրոնսկի. «168 ժամ»

Հոկտեմբեր 20,2018 12:13

«Սովորաբար նման մեղադրանքներ հնչում են այն երկրների դեպքում, որոնք Միացյալ Նահանգների հետ քիչ թե շատ խորը համագործակցություն ունեն: Սա կարծես պրոտոկոլային անդրադարձ դարձած լինի: Ես այդպես կմեկնաբանեի: Հայաստանի դեպքում դրան են գումարվում այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում: Օրերս Երևանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ձևավորում է հայկական կողմը, այսինքն` Միացյալ Նահանգները հայտնում է, որ պատրաստ է մի շարք ոլորտներում համագործակցել, կիսվել փորձառությամբ, աջակցել, Հայաստանն ընտրում է՝ ընթանա՞լ այդ ճանապարհով, թե՞ ոչ: Բոլոր հարաբերությունները ձևավորվում են նման կերպ, սրանում միջամտություն փնտրելն անիմաստ է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեղադրանքներին, թե ԱՄՆ-ը միջամտում է ՀՀ ներքին գործերին:

Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների հիմնական ուղղվածությունը պահպանելու համար տվյալ հարցազրույցի մասին հարցին պետք է հնչեր նման պատասխան:

«Այսինքն` կա ամերիկյան ներկայիս արտաքին քաղաքականության վերաբերյալ պաշտոնական կարծիք ՌԴ-ում, որն արտացոլվում է բոլոր ոլորտների, բոլոր հարաբերությունների համար: Միանշանակ է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններում արտաքին շահագրգռված կենտրոն չկա, մենք այդ մասին հեղափոխությունից հետո հաճախ ենք խոսել: Այն, ինչ Հայաստանում տեղի է ունենում, ներքին խնդիրների ու մարտահրավերների հետևանք է: Հասարակության մեծ մասը փոփոխություն էր ցանկանում, և հայտնվեց մի գործիչ, ով կարողացավ իրականացնել այդ փոփոխությունը»,- ասել է վերլուծաբանը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031