Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունան Պողոսյանն անձամբ Շանթ Հարությունյանի հանդեպ բռնություն չի գործադրել. Շանթ Հարությունյան. ՀԺ

Հոկտեմբեր 20,2018 11:52

Հունան Պողոսյանն անձամբ Շանթ Հարությունյանի հանդեպ բռնություն չի գործադրել, չի հարվածել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:

Օրերս, երբ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Սյունիքի մարզպետ, բուռն քննադատություններ հնչեցին այս նշանակման վերաբերյալ, մասնավորապես՝ այն թեմայով, որ Պողոսյանը բռնություն է գործադրել Շանթ Հարությունյանի նկատմամբ:

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, մեր զրույցում ասաց, որ իր հոր հանդեպ բռնություն գործադրելու պահին ներկա են եղել եւ՛ Հունան Պողոսյանը, եւ՛ Վովա Գասպարյանը, եւ՛ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչո անունով հայտնի՝ Սերժ Սարգսյանի անվտանգության պետը, բայց Հունան Պողոսյանն ինքը չի հարվածել Շանթ Հարությունյանին. «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի մոտ ինչ-որ թյուրիմացություն է եղել Շանթ Հարությունյանի պատմելուց: Այնտեղ բռնություն գործադրելու «դերը» Վաչագան Ղազարյանինն է եղել»,- ասաց Շահեն Հարությունյանը՝ հավելելով,- «Հունան Պողոսյանի ներկայությամբ շատ բան է եղել, որի համար ինքը մեղավոր է: Դա չէ խնդիրը: Բայց Պողոսյանը չի խփել Շանթին: Անձամբ ինքը հարված չի հասցրել, բայց էլ չեմ խոսում, թե իր ներկայությամբ ինչեր են եղել: Ես գիտեմ, որ Պողոսյանը չի հարվածել»:

Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031