Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ստորագրված հուշագրի պտուղներից. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 20,2018 10:29

ՀՀ Արարատի մարզի ԲՀԿ քվոտայով հունիսի 29-ին փոխմարզպետ նշանակված Արթուր Մկրտչյանը դարձյալ վերադարձել է աշխատանքի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մկրտչյանը հոկտեմբերի սկզբին ազատվել էր փոխմարզպետի պաշտոնից, որովհետեւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանով` այդ շրջանում աշխատանքից ազատվում էին ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական նախարարներ ու մարզպետներ: Փաստորեն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ստորագրված հուշագիրը իր պտուղներն է տվել: Արդյունքում Մկրտչյանը վերադարձել է աշխատանքի:

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նախ մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հետ: Սակայն ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին, անհասանելի էր նաեւ Արթուր Մկրտչյանի աշխատանքային հեռախոսահամարը: Արարատի մարզպետարանում, կարծես թե, անգործության մթնոլորտ է: Նշենք, որ Արթուր Մկրտչյանը ժամանակին եղել է Հովտաշենի գյուղապետ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031