Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ցավոք, շատ խախտումների դեպքում միավորները չեն նվազում: Օրինակ է անվտանգություն գոտին չգցելը». Սերգեյ Ղահրամանյան. «Փաստ»

Հոկտեմբեր 20,2018 10:18

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվելու է տուգանային 9 բալանոց համակարգը: Տարբեր խախտումների դեպքում վարորդը որոշակի միավոր կկորցնի, իսկ, օրինակ, երկուսից ավելի անգամ ոչ սթափ վարելու պարագայում կկորցնի իրեն տրված 9 միավորն ու որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը «Փաստ»–ի հետ զրույցում դրական որակեց նախագիծը:

«Ներկայումս նման համակարգ է գործում 22 երկրներում: Այդ թվում, այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսին, օրինակ, Կանադան է: Արդյունքում այդ երկրներում վթարները և խախտումները բավականին քիչ են: Այսինքն՝ կա փաստ, որ այս համակարգն արդյունավետ է, և բացի դրական արդյունքից որևիցե խնդիր այն չի ստեղծել: Զոհերի և ՃՏՊ–ների ցուցանիշները նվազել են մոտ 60 տոկոսով, ինչը լուրջ արդյունք է: Մեր երթևեկության մեջ շատ են խախտումներ անող վարորդները, պատճառների մասին բազմիցս է խոսվել՝ սկսած վարորդական իրավունք գնելուց մինչև վարորդական գիտելիքներ չունենալը: Այս նոր ներդրումը նման վարորդներին հնարավորինս զերծ է պահելու երթևեկությունից: Բալային համակարգը չի խստացնում, կարելի է ասել, որ շատ մեղմ տուգանքներ է սահմանում՝ ֆինանսական բեռն է իջեցվել: Սա փաստում է, որ ՃՈ–ն վարորդներին որպես տուգանելու օբյեկտ չի մոտենալու, և առաջնային է լինելու երթևեկության անվտանգությունը, վարորդների կարգապահությունը»,–ասաց նա՝ հավելելով, որ, ըստ նախագծի, վարորդներն ավելի քիչ գումարով են տուգանվելու, բայց միավորը կորցնելու դեպքում կարող են զրկվել վարորդական իրավունքից:

«Խախտումների հետևանքով մեզ մոտ վթարների քանակը զգալի ավելացել է: Այս տարի ցավալի թվեր են արձանագրվում, նախորդ տարիների համեմատ գերազանցվում է զոհերի թիվը: Իսկ յուրաքանչյուր վթարի հիմքում անվտանգության կանոնները չպահպանելն է: Ընդհանուր առմամբ՝ մեզ մոտ նախատեսվող նոր համակարգը ավելի մեղմ է, քան շատ եվրոպական երկրներում: Օրինակ՝ մեզ մոտ խմածության նվազագույն թույլատրելի չափը շատ բարձր է, քան այլ երկրներում: Նախատեսվող համակարգն ավելի մեղմ է, բայց, այսպիսով` փորձ է արվում, որ վարորդներն իրենք իսկ ապացուցեն, որ համակարգն իր մեջ դաստիարակչական միտում ունի»,–նշեց նա:

Ս. Ղահրամանյանը շեշտեց, որ, այդուհանդերձ, պատրաստվում է նախագծի վերաբերյալ որոշ առաջարկներ ներկայացնել. «Ցավոք, շատ խախտումների դեպքում միավորները չեն նվազում: Օրինակ է անվտանգություն գոտին չգցելը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031