Լրահոս
Օրվա լրահոսը

Չմնաց մի խոշոր գործարար, որ «մասկի շոուների» թատերաբեմում չհայտնվի. բիզնեսը սպասում է. «168 ժամ»

Հոկտեմբեր 20,2018 10:12

Այսօր տնտեսությունը կանգ է առել, որովհետև չկա տնտեսական քաղաքականություն և չկա տեսլական, թե դեպի ուր ենք գնում: Տնտեսության զարգացման գնացքը կանգնեցրել է կառավարությունը իր կոպիտ վարչարարությամբ ու ուժային կառույցների գործողություններով: Այդպիսի բիզնես չմնաց, որ վերջին ամիսներին չստուգվի ու ամենաչնչին թերության համար անգամ հրապարակային վենդետայի տեսարան չբեմադրվի:

Չմնաց մի խոշոր գործարար, որ «մասկի շոուների» թատերաբեմում չհայտնվի, չմնաց մի ներդրող, ով նախորդ իշխանության հետ հանցավոր կապի մեջ չմեղադրվի: Իրականում բիզնեսը հաստատ խորհրդարանական ընտրություններին չի սպասում: Բիզնեսը, մեծ հաշվով, թքած ունի, թե ԱԺ-ում որ քաղաքական ուժը քանի տոկոս մանդատներ կունենա, ով կլինի նախարարը կամ այս կամ այն վարչության պետը:

Բիզնեսը սպասում է, թե երբ այս թատրոնը կավարտվի, որպեսզի հանգիստ պայմաններում աշխատի և զարգացնի երկիրը: Բիզնեսը սպասում է կառավարության գործողություններին, իրական աշխատանքին, և ոչ թե՝ աշխատանքի իմիտացիային։ Հայտնի չէ միայն, թե կառավարությունն ու վարչապետն ինչի՞ն են սպասում…

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031