Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել է Գյումրիում գործող ժամանակակից ճաշարանի աշխատանքը․ այս հատվածի խանութները ևս փակման ենթակա են

Հոկտեմբեր 19,2018 23:57

Գյումրու կենտրոնական Գայի փողոցում 9 օր առաջ սկսված փողոցաշինության պատճառով փակվել է երիտասարդ գործարար Միշա Պողոսյանին պատկանող «Համով լանչ» ժամանակակից ճաշարանը։ Բանն այն է, որ մուտքի մոտ փորված փոսերի ու ստեղծված հակահիգենիկ վիճակի պատճառով այլևս անհնար է մուտքը սննդի օբյեկտ։ Նշենք, որ այն մեծամասամբ սպասարկել է քաղաքի տուրիստներին։

«Շինարարական կազմակերպությունը պետք է թեքահարթակների, հատուկ նախազգուշական նշանների հարց լուծեր, իսկ այս դեպքում ոչինչ չեն անում, նույնիսկ իրենց նեղություն չեն տալիս բանավոր ասեն՝ գիտես ինչ կա ախպեր ջան, քո մուտքը քանդում ենք, արի մի բան նախաձեռնի։ Իսկ ես ունեի խոշոր պատվերներ, նախօրոք մեծ գումարի գնումներ էի կատարել, բոլոր անդորրագրերն ունեմ, ապացույցներն ունեմ, իմ ապրանքը փչացավ, ես թափեցի բանջարեղենն ու մրգեղենը, որը որ պետք է սպասարկեի, ունեի պայմանավորվածություններ, պայմանագրեր տուրիստական գործակալությունների հետ, ով ՞է այդ ամենը փոխհատուցելու», -հարցնում է երիտասարդ գործարարը։

Մեր զրուցակիցը պատրաստվում է դատի տալ Գյումրու քաղաքապետարանին՝ շինաաշխատանքների կանոնները չպահպանելու ու անփութություն ցուցաբերելու պատճառով իր բիզնեսը փակուղի տանելու համար։ Նրա հաշվարկներով՝ իրեն արդեն 5 միլիոն դրամի վնաս են պատճառել։

Միշա Պողոսյանից բացի, մեզ բողոք ներկայացրեց նաև այդ փողոցում գտնվող խանութի աշխատակիցը՝ Նելի Մալխասյանը՝ պնդելով, որ փողոցաշինության պատճառով իր խանութի եկամուտը կրկնակի նվազել է․ փակման ենթակա է։

Թեմայի մանրամասները՝ տպագիր «Առավոտ»-ի վաղվա համարում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031