Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Դեխնավիի գործով դատարանը չի շտապում վճիռ հրապարակել

Հոկտեմբեր 19,2018 23:00

Քաղաքացիական ակտիվիստ Հակոբ Դեխնավիի գործով դատական նիստն այսօր կրկին տեղի չունեցավ. նախագահող դատավորը չէր ներկայացել՝ մեկ այլ դատական նիստով խորհրդակցական սենյակում լինելու պատճառով: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի  19-ին:

Այս գործով դատաքննությունն ավարտվել է, Դեխնավին իր վերջին խոսքը, թեեւ ասել է, բայց  դատարանը նրան կրկին վերջին խոսքի իրավունք տալու պատճառաբանությամբ նախորդ նիստը հետաձգել էր: Դեխնավիի պաշտպան Դավիթ Գյուրջյանի խոսքով, դատաքննության ընթացքում մեղադրանքի կողմը չի կարողացել հիմնավորել իր պաշտպանյալի մեղավորությունը, դատաքննության ընթացքում հիմնավորվել է ոչ միայն այն, որ Դեխնավին կապ չի ունեցել մեղսագրվող արարքին, այլեւ մեծ հավանականությամբ, հենց իր նկատմամբ է բռնություն կիրառվել: Փաստաբանը նաեւ նկատեց, որ իր պաշտպանյալի գործով դատարանը չի շտապում վճիռ հրապարակել՝ կամ ծանրաբեռնված են կամ չեն ուզում որոշում կայացնել այս պահին

Հիշեցնենք, որ Հակոբ Դեխնավիին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 06.12.2015թ. հանրաքվեի օրը Երևան քաղաքի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին, ժամը 17:00-ի սահմաններում բռնություն գործադրելով՝ խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031