Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողով. Վերապահումները պակաս հրատապ են, եթե քաղաքական ուժերի միջեւ կա փոփոխությունների վերաբերյալ կոնսենսուս

Հոկտեմբեր 19,2018 21:07

Քիչ առաջ Վենետիկի հանձնաժողովի կայքում հայտնվեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ: Նրանում, մասնավորապես ասվում է (թարգմանությունը պաշտոնական չէ).

Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության 1-ին փոխվարչապետի միջեւ քննարկումներից հետո հանձնաժողովը

-Ընդունում եւ աջակցում է խաղաղ մեթոդը, որով Հայաստանի ժողովուրդը փոփոխություններ է իրականացնում,

-Գիտակցում է ՀՀ-ում ստեղծված կոնկրետ իրավիճակը, որը ստիպում է արտահերթ ընտրություններ անցկացնել

-Ողջունում է ՀՀ իշխանությունների վճռականությունը՝  պահպանել միջազգային չափանիշները Ընտրական օրենսգրքի փոփոխության ժամանակ

-Նշում է, որ ենթադրվող փոփոխությունները օրինական նպատակներ են հետապնդում եւ հիմնականում դրական են թվում

-Ողջունում է, մասնավորապես, այն բոլորը քայլերը, որոնք նպատակաուղղված են խոսքի եւ արտահայտման իրավունքի իրականացմանը, մեծացնելով մամուլում ազատ արտահայտվելու հնարավորությունը, դիտորդների իրավունքները և, ընդհանուր առմամբ ընտրական գործընթացի թափանցիկությունը, ինչպես նաեւ ընտրակեղծիքների դեմ պայքարը :

-Ողջունում է առաջին փուլից հետո ձեւավորվող կոալիցիայի մասնակիցների թվի սահմանափակման չեղարկումը՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ODIHR-ի առանցքային հանձնարարականներից մեկին համապատասխան

-Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի եւ ODIHR–ի մյուս հանձնարարականների կատարումը, որոնք վերաբերում են, մասնավորապես

-Ընտրական շեմի եւ շեմային մակարդակների կրճատմանը,որոնք գործադրվում են ընտրագրավի վերադարձի համար, ինչպես նաեւ ընտրագրավի գումարի կրճատմանը

-Դիտորդների եւ ԶԼՄ-ների հավատարմագրման վերջնաժամկետների կրճատմանը, ինչպես նաեւ դիտորդների աշխատանքների այնպիսի խոչընդոտների զսպումը, ինչպիսին է օրինակ դիտորդների թվի սահմանափակման հավանականությունը

-Զինվորականների ազատ քվեարկության ապահովման երաշխավորմանը

-Հիշեցնելով Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ ընտրական համակարգում խոշոր փոփոխությունների վերաբերյալ, ինչպիսիք են ընտրություններին նախորդող տարվա ընթացքում ընտրաշրջանների չեղարկումը,

-Նկատում է, որ այս վերապահումները պակաս հրատապ են, եթե քաղաքական ուժերի միջեւ կա փոփոխությունների վերաբերյալ կոնսենսուս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031