Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ները պարտադիր են. ինչ արտոնություններ կան գործարարների համար

Հոկտեմբեր 19,2018 20:10

Նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր կլինի 2019 թվականի հունվարի 1-ից: Սա հարկային օրենսգրքի պահանջ է:

Ի՞նչ արտոնություններ կան նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման դեպքում,  եւ ովքեր կարող են օգտվել այդ արտոնություններից, արդյոք փոփոխվող Հարկային օրենսգրքով փոփոխություն լինի նաեւ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման գործընթացում:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյան:

– ՀԴՄ-ների գինը սահմանված է 160 հազար դրամ: Սակայն կան արտոնություններ շրջանառության հարկով աշխատող եւ ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող հարկ վճարողների համար: Նրանք կարող են 2 տարվա ընթացքում վճարել ՀԴՄ-ի՝ 160 հազար դրամը:  Կա արտոնություն սահմանամերձ գյուղերում  գործող տնտեսվարող սուբյեկտների համար, նրանց այդ սարքերը տրամադրվում է անվճար: Բավականին մեծ թվով գործարարներ արդեն ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, եւ վաղուց կիրառում են:

Մանրամասները՝ տեսանյութում

– Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որն այժմ գտնվում է քննարկման փուլում, այդ փաթեթում սահմանված չէ նախագիծ նոր սերնդի ՀԴՄ-ների գործարկմանն առնչվող փոփոխության մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031