Ա1+. Երևանի քաղաքապետարանից պաշտոնապես իրազեկել են, որ Կամո Արեյանն ազատվել է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից։
Նշենք, որ դա սպասելի էր հենց այն պահից, երբ նորընտիր ավագանին ստանձնեց լիազորությունները, քանզի, ըստ օրենսդրության՝ Երևանի քաղաքապետն ու առաջին տեղակալն ընտրվում են ավագանու կազմից՝ միաժամանակ հանդիսանալով ավագանու անդամ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արեյանը կարող է նշանակվել քաղաքապետի խորհրդական։