Արդեն 2 օր է, ինչ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչները որոնում են իրենց համագյուղացուն ՝1936թ. ծնված Ժորա Կարապետյանին: Տարեց տղամարդը Կողբ գյուղից 8-10 կմ հեռավորությամբ գտնվող անտառում անասնապահությամբ է զբաղվել: Համագյուղացիների վկայությամբ՝ տարեց տղամարդը պարբերաբար հիշողության կորուստ է ունեցել:
Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հայտնեց, որ որոնումներին մասնակցում են կորածի հարազատները, համագյուղացիները, Կողբի համայնքապետարանի, ոստիկանության, ԱԻՆ աշխատողներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ