Shamshyan.com-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Երեւանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի Երեւանի Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում վնասել է «Վիվարո» բուքմեյքերական ընկերությանը պատկանող մի քանի գրասենյակների դռներ ու պատուհաններ։
Երբ ոստիկանները հայտնաբերել են «հերոսին», վերջինս իր արարքը բացատրել է հետեւյալով՝ ինքը խաղադրույք է կատարել այն բանի վրա, որ իր պաշտոնավարման 100 օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ժողովրդին կներկայանա սափրված։
Երբ դա տեղի չի ունեցել, որոշել է վրեժը լուծել բուքմեյքերական ընկերության գույքից։
Գ.Շամշյանի տեղեկություններով փաստի առթիվ ոստիկանության Արաբկիր եւ Կենտրոնական բաժիններում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Shamshyan.com»-ի կայքում: