«Շնորհակալ եմ պարոն վարչապետին, կառավարությանը բարձր վստահության համար: Ասել եմ, գլուխս բարձր ասում եմ՝ ես աշխատելու եմ նոր Հայաստանում և մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը: Մնացածը կյանքը ցույց կտա: Նորմալ, ճիշտ ճանապարհով գնացող ժողովրդի հետ գործ ունեմ»,- Սյունիքի մարզպետարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հրավիրված քննարկմանը հայտարարեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
ՀՀ տնտեսական տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց այն ընթացիկ ծրագրերը, որոնք իրականացվել են մարզում: Շեշտեց, որ վերջին երեք- չորս տարիներին Կապանն ամենաքիչ ֆինանսավորումն է ստացել, դրա համար էլ շեշտը դրել են Կապանի վրա:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ Մեղրի համայնքի մանկապարտեզի վերանորոգման համար գումար կտրամադրվի։ Վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Հիմնադրամում այդ գումարը կա, այն անձեռնմխելի է և նախատեսված է հատուկ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար, այսինքն՝ գործընթացներն ընթանում են»:
Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ լուծվել է նաև մարզի գյուղերից մեկի գյուղատնտեսական տեխնիկայի հարցը, որի մասին ամիսներ առաջ համայնքապետը բարձրաձայնել էր։ Փաշինյանը Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե Սյունիքի մարզի ո՞ր բնակավայրում էր խնդիրը։ Նախարարն ասաց, որ համայնքի անունը չի հիշում: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Լավ չի, որ անունը չեք հիշում։ Սիսիանի շրջանի համայնքներից մեկում տեխնիկայի հետ կապված խնդիր կար, գումար ենք խոստացել՝ փոխանցել ենք»։
Վարչապետին զեկուցեցին, որ խոսքը Նժդեհ համայնքի մասին է և որ գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար արդեն պայմանագիր են ստորագրել և շուտով գյուղը նոր տեխնիկա կունենա։
Մարզի համայնքի ղեկավարներից մեկը հետաքրքրվեց՝ կարկտահարության պատճառած վնասները կառավարությունը ե՞րբ է փոխանցելու: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ հակակարկտային կայաններ մարզում չկա՞ն, պատասխանեցին, որ չկան: Վարչապետի պաշտոնակատարը զարմացավ, որ մարզում ընդհանրապես հակակարկտային կայաններ չեն տեղադրված:
Համայնքի ղեկավարները բարձրացրին համայնքների անասնաբույժների հարցը: Օրինակ՝ Կապանում տասներկու անասնաբույժ ունեին, հիմա ինն են և նրանց աշխատավարձը պիտի համայնքը վճարի: Համայնքի ղեկավարները մտահոգություն հայտնեցին, թե փաստի առաջ են կանգնել, անասնաբույժները դուրս են գալիս աշխատանքից: Վարչապետի պաշտոնակատարը պարզաբանեց. «Որևէ որոշում 2019-ի բյուջեի համատեքստում կկայացնենք…ի՞նչն է պատճառը՝ գյուղացիները հետաքրքրություն չեն ցուցաբերում գյուղացիական կոոպերացիաների ստեղծման հարցում»:
Համայնքների ներկայացուցիչները բարձրացրին նաև մասնավոր հարցեր՝ մարզադպրոցի ջեռուցման հարց, տարբեր շենքերի վերանորոգման հարց, ջրագծի խնդիր, հակակարկտային կայանների ստեղծում և այլն:
Համայնքի ղեկավարները մտահոգություն հայտնեցին խոշորացման վերաբերյալ, մասնավորապես, որ համայնքը որոշում կայացնելու իրավունք չունի:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1182536881886633/?__xts__[0]=68.ARAf7ip6_ypVqjDdjkn5tdrJSIIriRqHp5XYj6xxACrnKFNo4tk0D28PW5VZfkmRvABXWquk8byBkW_K5TJUgddQZT2TUimqwWb7tamaVMB8eH0DhhMki_72qLqMExceYIw8XCfoyzi2SWeapvHtrmRBcD_HYCvf4MwdxeJ11ELGVH_2BqYkXBf9sy5CF0Mx8tZPXWSKQEE&__tn__=-R
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
32 տարեկան, զերո փորձառութեամբ, եւ երեւի դեռ վրան ալ՝ անկազմակերպ եւ ծոյլ, իբրեւ թէ «նախարար մը»: Անհամբեր ենք յառաջիկայ ընտրութիւններին, որոնցմէ ետք յոյսով ենք որ Վարչապետը կարող, հասուն ու ատակ անձեր կը նշանակէ պետական բարձ պաշտօններում: Այս տեսակներն ալ ներքեւ մի տեղ թող գտնեն, որ նախ բան սովորեն, իրենք զիրենք փաստեն, յետոյ նստին իրենցմէ մեծ պաշտօնավարական աթոռների վրայ: