Լրահոս
Օրվա լրահոսը

Լքված երկվորյակների մայրը միայնակ կին է, ի՞նչ է պատմել նա ոստիկաններին․ մանրամասներ

Հոկտեմբեր 19,2018 17:07

Ոստիկանության օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է երկու օր առաջ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակների մայրը։ Նա Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակչուհի է, 18-ամյա Մ․Մ-ն է։

Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջինս պատմել է, որ ինքը ծննդաբերել է 01․10․2018 թվականին Մասիսի ծննդատանը, երեխաներին ունեցել է կեսարյան հատումով, ու քանի որ հետծննդաբերական շրջանում իրեն այնքան էլ լավ չի զգացել, բացի այդ սոցիալապես ծայրահեղ պայմաններում է բնակվում, որոշել է երեխաներին տանել մանկատուն։ Ի դեպ, նրա տուն այցելած ոստիկանները ևս պատմում են, որ կինը փոքրիկ, հարմարություններից բացարձակապես զուրկ տեղանքում է բնակվում։

Նա ապրում է միայնակ։ Կինը փոխանցել է, որ երեխաներին ունեցել է իր ընկերոջից, սակայն ընկերոջը տվյալները չի հայտնել, միայն ասել է, որ նա Մասիս քաղաքից չէ։

Իսկ թե ինչու է Գյումրի բերել երեխաներին, Մ․Մ-ն ասել է, որ ուզում էր հնարավորինս հեռու լինի իր բնակավայրից, որպեսզի չխայտառակվի։ Կինն ասել է, որ մանկատան պայմանները իր պայմաններից շատ ավելի լավը կլինեն, մանկատան բակում թողնելով՝ գոնե ապահով կլինի, որ նրանց կվերցնեն ու լավ պայմաններում կմեծացնեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031