Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցության Սյունիքի մարզային կառույցը դատապարտում է Հունան Պողոսյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելը

Հոկտեմբեր 19,2018 16:44

«Երկիր Ծիրանի» կուսակցության Սյունիքի մարզային կառույցը դատապարտում է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 16-ի որոշումը:

Ըստ էության, շարունակվում են ավանդույթներն այն արատավոր համակարգի, որի հիմքը դրվել էր դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին: Հունան Պողոսյանի նշանակման վերաբերյալ հանրությունը լսել է կցկտուր և ոչ համոզիչ մեկնաբանություններ, և տպավորություն է ստեղծվում, որ Սյունիքն ուղղիչ աշխատանքային գաղութ է, մի դեպքում Սերժ Սարգսյանի ռեժիմի հիմնասյուների` իրենց «աշխատանքով» իրենց մեղքերը քավելու և Հայաստանին ծառայելու առումով, մյուս դեպքում` Սյունիքը որպես քրեածին և վտանգավոր գոտի լինելու առումով:

Ինչ վերաբերում է ընդհանրապես` մարզպետներ նշանակելուն, ապա մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության ուղղահայացը պետք է վերանա: Ոչ միայն համայնքների ղեկավարները, այլ նաև մարզպետներն ու դատավորները պետք է ընտրովի լինեն` այսպիսով իրականում ապահովելով գործադիր իշխանության զուգահեռ կառավարումը, ինչն ավելի կենսունակ է:

Սիրելի սյունեցիներ, մենք ունենք արժանավոր քաղաքացիներ, ովքեր կրում են այն արժեհամակարգը, որ պետք է կրի ազատ Հայաստանի քաղաքացին և ունեն մասնագիտական որակներ Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար, ուստի մենք ձեզ հետ միասին կարող ենք առաջադրել մարզպետի մեր թեկնածուին:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության Սյունիքի մարզային կառույց

19 հոկտեմբերի 2018 թվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031