Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գյուղացիական կոլխոզներ ստեղծեք». Նիկոլ Փաշինյանը՝ սյունեցիներին

Հոկտեմբեր 19,2018 16:13

«Նիկոլ, Նիկոլ, դուխով, դուխով»,-այսպես դիմավորեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Սյունիք գյուղում:

Նա գյուղի բնակիչներին հարցրեց՝ իսկ դուք դուխո՞վ եք, բնակիչները պատասխանեցին՝ դուխով ենք և դուխով մնալու ենք Ձեզ հետ: Այնուհետև կանայք հավաքվեցին Փաշինյանի շուրջ ու խնդրեցին իր հետ նկարվել:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով սյունեցիներին, վստահեցրեց. «Սյունիքը Հայաստանի ողնաշարն է և Սյունիքը պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանա: Եվ մեր ուշադրության կենտրոնում է: Սյունիքը ՀՀ-ում ռազմավարական նշանակություն ունի: Ես գիտեմ՝ հեշտ չի եղել, ուզում եմ այսօր օրվա վերջում ավելի ընդարձակ կխոսենք: Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ այսպես ամուր այս հողի վրա ապրում, աշխատում եք: Գիտեմ, թե ինչքան դժվարություններ կան և ինչերի միջով եք անցել: Այսօր ամենակարևորն այն է, որ Դուք ստացել եք ազատություն, հարգանք ձեր իրավունքների նկատմամբ: Մենք իրար հետ բացել ենք հնարավորությունը լավ ապագա կերտելու մեր երեխաների համար»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ժողովրդի համար աշխատելու հնարավորություն ստեղծել, որ մարդիկ արարեն իրենց հայրենիքում: Ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի:

Սյունեցիները դժգոհեցին, որ ջուր չունեն 27 տարի, թուրքի հորից փորած ջուր են խմել, հիմա դա էլ չկա:

Դառնալով հեղափոխության հաջողությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Փողոցում ասում էին ինչո՞ւ հեղափոխություն չեն անում, մարդկանց ասում էի՝ գիտեք ինչն ինձնից կախված է, ամեն ինչ կանեմ, որ տեղի ունենա այդ հեղափոխությունը: Բայց եթե չկանգնեք հեղափոխության կողքին, ոչինչ չի ստացվի: Հայաստանի խնդիրների լուծումն էլ է դա լինելու: Եթե մտածում եք կառավարությունն այդ խնդիրը միայնակ է լուծելու, այդպես չէ, մենք էլ մեր բաժինը կանենք»:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց բնակչությանը չվաճառել խանութներ, չգնալ գյուղից, այլ ստեղծել նորերը. «Եթե այսօր դեռ տեղ-տեղ գողանում են հարկերը, շատ շուտով ընդհանրապես չի գողացվելու: Պետք չէ վաճառել ոչինչ, նորերը կառուցեք, ստեղծեք, աշխատացրեք, հարկ վճարեք»:

Ամփոփելով Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սյունիք գյուղում ամենահրատապ լուծման խնդիրը հակակարկտային պաշտպանության, տեխնիկայի և ոռոգման խնդիրներն են: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը հորդորեց՝ կոլխոզներ ստեղծել ու այդ պարագայում կբացվեն նոր հնարավորություններ, քանի որ գյուղացիական կոոպերատիվներին տրվող վարկերն են ավելի էժան: Սյունեցիները դժգոհեցին նաև ճանապարհներից՝ նշելով, որ կես մարդ են դառնում այդ ճանապարհներին:

Գյուղի բնակիչներից մեկն էլ հայտարարեց՝ իրենց համայնքը շատ մեծ հողեր ուներ, համայնքապետը սաղ վաճառել է, ոչ մի բան հիմա չունի գյուղը՝ ոչ արոտավայր, որ վարելահող: Այնուհետև նշեց՝ իրեն 10 տարի հողերի համար դատական գործերի մեջ է ներքաշել:

Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ այդ կապակցությամբ քրեական գործ կա հարուցված, եւ հուսով է՝ ամեն ինչ կպարզվի:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/316189039197758/?__xts__[0]=68.ARDEoaecl0SEKaiq9BWV7Fyj9WNZdrbEFi0ZtX63nkgRyC8pxG-a5zjzaiBvY0woCkFzJ0h1LaiK_Zw7s_TJvUhgwkKP3nk9JFpSVEPJNuATb41bji7-fMT5ztew_mpYT87CIZbaBM7R83N28hobGfebBLEx9q9wKzenDdKuwwRjX7sMMzIX9C2YHbCoq8mIdA4SEw3E&__tn__=-R

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031