«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակներում արևային վահանակներ կտեղադրվեն մայրաքաղաք Երևանի 90 բնակելի շենքերի տանիքներին:
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագիծը կազմակերպվում է ԵՄ-ի աջակցությամբ գործող «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի շրջանակներում: Արևային վահանակները կօգտագործվեն վերելակների սնուցման, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության նպատակով:
Այս ընթացքում կազմակերպվում են տեղեկատվական հանդիպումներ՝ ընդհանուր իրազեկվածության բարձրացման և շենքերի կառավարիչներին ծրագրի վերաբերյալ մանրամասներ տրամադրելու նպատակով:
EU NEIGHBOURS east