Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի արտաքին գերատեսչությունների միջև

Հոկտեմբեր 19,2018 15:33

Հոկտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ փոխնախարարների մակարդակով:

Երկու երկրների ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Վասիլի Բոնդարի գլխավորությամբ կայացած խորհրդակցությունների ժամանակ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսմանը, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Կողմերը ընդգծեցին առևտրատնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների հաջորդ նիստի անցկացման անհրաժեշտությունը։

Երկկողմ օրակարգային հարցերի թվում կարևորվեց արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակների և ստորաբաժանումների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Հայաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալները մանրամասն անդրադարձան նաև բազմակողմ ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին՝ քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031