Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանի Հանրություն». քաղաքի ղեկավարությունը հաշվի չի առնում Սպիտակի երկրաշարժի դառը դասերը

Հոկտեմբեր 19,2018 15:28

Երևանը՝ խորհրդային շրջանում կառուցված, առանձնահատուկ, նրբաճաշակ, ինքնատիպ ազգային ճարտարապետությամբ քաղաք է։ Երևանի Կենտրոնը միասնական ճարտարապետական համալիր է, որը կերտվել է թամանյանական դպրոցի տաղանդաշատ ճարտարապետների ջանքերով։ Այն իր ճարտարապետական կերպարով բարձր մշակութային արժեք է ներկայացնում ամբողջ հայ ազգի համար։

Վերջին շրջանում մասնագետներիս համար լուրջ մտահոգություն է դարձել բնակչության սեյսմիկ պաշտպանվածության բարձրացման անհրաժեշտությունը, որի հետ կապված քաղաքապետարանը տարիներ շարունակ չի ունեցել և այսօր էլ չի ներկայացնում որևէ ծրագիր։ Այդ հարցի կապակցությամբ ս․ թ․ հոկտեմբերի 10-ին Երևանի նորընտիր քաղաքապետ Հ․ Մարությանը հայտարարությունը, որ «այն շենքերը, որոնք կառուցվել են Սովետական միության ժամանակ, կոնկրետ տարիներ ունեն, որը պետք է ծառայեն, այնուհետև պետք է փոխվեն, այսինքն՝ քանդվեն, իրենց տեղը պետք է կառուցվեն նորերը» և, որ առաջիկա 5 տարիների ընթացքում դա իրականացնել հնարավոր չէ, վկայում է, որ քաղաքի ղեկավարությունը հաշվի չի առնում Սպիտակի երկրաշարժի դառը դասերը։

Լիովին ակնհայտ է, որ քաղաքը պետք է ունենա բնակելի ֆոնդի ամրացման, արդիականացման և նորացման ծրագիր, և միաժամանակ անթույլատրելի է, որպեսզի գոյություն ունեցող շենքերի քանդումը իրականացվի կամայականորեն, առանց հաշվառելու քաղաքի պատմամշակութային և ճարտարապետական համայնապատկերը։

Որպեսզի բացառվի կոռուպցիոն ռիսկերը, կամայականությունները, մասնավորապես՝ բնակֆոնդի նորացումը թամանյանական ժառանգությունը քանդելու ճանապարհով, անհրաժեշտ ենք համարում «Երևանի գլխավոր հատակագծի և Կենտրոնի պահպանման մասին օրենքի», ինչպես նաև, քաղաքի կենտրոնում շինարարության թույլտվություն շնորհելու ժամանակավոր դադարեցման մասին որոշման ընդունումը։

Անհարժեշտ ենք համարում նաև առկա բնակֆոնդի սեյսմիկ կայունության մասին հետազոտական ծրագրի իրականացումը, որի նպատակը պետք է լինի բնակելի շենքերի անձնագրավորումը, սեյսմակայունության ու ամրության գնահատումը, քանդման կամ ամրացման ենթակա շենքերի արձանագրումը, թամանյանական մշակութային արժեք ներկայացնող շենքերի անձեռնմխելիության, թարմացման ու ամրացման խնդիրների լուծումը։

«Երևանի Հանրություն» դաշինքը կոչ է անում ՀՀ Կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին առաջնային և կարևոր խնդիրների շարքում դիտարկել նաև վերոնշյալները։ Կոչ ենք անում նաև մեր քաղաքացիներին միանալ մեզ և աջակցել՝ «Երևանի գլխավոր հատակագծի և Կենտրոնի պահպանման մասին օրենքի» ընդունման և քաղաքի ղեկավարության համապատասխան որոշումներ ընդունման հարցի բարձրացման այս նախաձեռնությանը։

«Երևանի Հանրություն» դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031