Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում ՏԻՄ ընտրություններում հիմնական թեկնածուները ՀՀԿ–ի ներկայացուցիչներ էին, հիմա ՔՊ–ից են. Էմին Երիցյան

Հոկտեմբեր 19,2018 14:20

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի դիտարկմամբ, թավշյա հեղափոխությունից հետո տեղական ինքնակառավարման ոլորտում մրցակցային կուսակցական միջավայր  դեռ չի ձևավորվել։

«Եթե նախկինում ՏԻՄ ընտրություններում հիմնական թեկնածուները ՀՀԿ–ի ներկայացուցիչներ էին, հիմա ՔՊ–ից են. անունները փոխվել են, բայց որակական փոփոխություն կարծես չունենք»,–այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Էմին Երիցյանը։

Նրա խոսքով, Հայաստանում քաղաքական ուժերը տեղական ինքնակառավարումը երկրորդական են ընկալում։ Հեղափոխությունից հետո տեղական ինքնակառավարման ոլորտում մրցակցային կուսակցական միջավայր  դեռ չի ձևավորվել՝ անկախ նրանից, որ այսօրվա իշխանությունը հասարակական մեծ աջակցություն է վայելում:

Էմին Երիցյանը նկատեց, որ ՏԻՄ ընտրություններում թեկնածուների նախընտրական քարոզչության ու ներկայացրած ծրագրերի հիմքում հեղափոխությունն է և քաղաքական հարցերը, մինչդեռ, շեշտը պետք է դրվեր տեղական խնդիրներին վերաբերող հարցերի վրա։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031