Լրահոս
Օրվա լրահոսը

Զեյնալյանը բացառում է, որ Փաշինյանը համաներումը հիմա է անում նախընտրական շրջանում միավորներ հավաքելու համար

Հոկտեմբեր 19,2018 14:18

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հարցին՝ ասել եք, որ համաներումը լայն շրջանակ է ընդգրկելու, մոտավորապես քանի՞ հոգու մասին է խոսքը: Նախարարը պատասխանեց, որ այդ հարցը քննարկվելու է շուտով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, հետո՝ լիագումար նիստում. «Այս պահի դրությամբ այդ թվերը չեմ կարող հնչեցնել»: Հարցին՝ ճի՞շտ է, որ մոտ 850 անձ է համաներմամբ ազատ արձակվելու՝ նախարարը պատասխանեց, որ ոչ այո կասի, ոչ էլ ոչ:

Հարցին՝ մոտավորապես ե՞րբ է սպասվում համաներումը՝ Զեյնալյանը պատասխանեց, որ գալիք շաբաթվա ընթացքում այդ հարցը կքննարկվի, պարզ կլինի:

Նախարարն ասաց, որ իրենց կառավարությունը քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության հարցը լուծել է. «Չկա մեկը, որ քնելու տեղ չունի եւ հերթով են քնում: Մենք այս խնդիրը լուծել ենք: Այսօր ՔԿՀ-ներում կալանավորների եւ դատապարտյալների քանակը հասնում է  2935-ի, այսպիսի ցուցանիշ Հայաստանում չի եղել, նրանց թիվը եղել է 3900 եւ ավելի: Այսպիսի ցուցանիշ չի եղել եւ նպատակը բեռնաթափումը չի ՔԿՀ-ների, մենք այսպես ասած՝ «ավելցուկ» չունենք կալանավորների կամ դատապարտյալների: Սա համաներում է, մարդասիրական ակտ է, մարդասիրական ակցիա է, որն իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո: Կառավարությունը հանրության անունից այս ժեստն անում է՝ իր նկատմամբ ոտնձգություն իրականացրած մարդկանց համար»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ համաներումը կազմակերպեցիք հիմա՝ այս նախընտրական շրջանում, այլ ոչ թե, ասենք, սեպտեմբերի 21-ին, երբ սպասվում էր: Նախարարը պատասխանեց. «Բացարձակ որեւէ առնչություն չունի նախընտրական ժամանակահատվածի հետ եւ իմ մտքով անգամ չի էլ անցել, որ կարելի է նման բան մտածել»:

Դիտարկմանը՝ գուցե իրենց մտքով է անցել, օրինակ, վարչապետի, որ նախընտրական շրջանում բոնուսներ ու միավորներ ստանա՝ Զեյնալյանը արձագանքեց. «Ո՛չ, բացառվո՛ւմ է: Բացառում եմ, որովհետեւ նախարար նշանակվելուց 10 օր հետո նախագիծն, ըստ էության, պատրաստ է եղել, վերլուծվել, քննարկվել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031